«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն ընդունելի չէ». Ալիև
![]() Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ հայտարարելով, որ խաղաղ գործընթացի վերաբերյալ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին ներկայացրել է 7 պայման, սակայն «ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ», գրում է АПА գործակալությունը: Ալիևը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ տանի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը ասել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում»: «ՀՀ վարչապետն ասում է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է», ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել դրանից հետո: Մենք բանակցություններ ենք տանում, թե երբ և ինչ հաջորդականությամբ պետք է ազատագրվեն հողերը: Ես մի պայման եմ ներկայացրել 7 պայմանի դեմ․ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա իմ պայմանն է, և ես նրանց խորհուրդ եմ տալիս ընդունել այն»,- ասել է Ալիևը: |

«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
4909:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
4909:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
5609:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8709:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7409:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5209:06
