«Մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի»․ վարչապետ
![]() Կառավարության նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տասնհինգ օրում համաճարակային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավել է։ «Շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարն ու սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- ասաց կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման ու քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է․ «Դիմակների պարտադիր կրումն է, որ մեր ջանքերը դարձնում է առավել արդյունավետ»։ Նա տեղեկացրեց, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի․ «Մեր այն հայրենակիցները, ովքեր մտադիր են ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից։ Մեր տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը»։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
