Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Երբ նոր կարգն ընդունվել է, հին կարգը առ ոչինչ չի համարվել»․ Մասիս Բաբալյան

388
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 12:15
«Երբ նոր կարգն ընդունվել է, հին կարգը առ ոչինչ չի համարվել»․ Մասիս Բաբալյան

«Նոր կարգի հիմնական կետը, որը շփոթության մեջ է դրել մեր բոլոր դիմորդներին, դա 59-րդ կետն է։ 58-րդ կետում գրված է, որ առաջնային է համարվում առաջին հայտը, հետո 59-րդ կետում նշված է, որ միայն թափուր կետերի առկա լինելու դեպքում առաջին հայտով չընդունված դիմորդը կարող է մասնակցել մրցույթին»,- այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, ԱԺ-ում երեք խմբակցությունների և Պահանջատեր դիմորդ նախաձեռնության անդամների հետ քննարկման ժամանակ ասաց չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը։

«Եթե ուզում էին, որ դիմորդները պատշաճ կերպով տեղեկացված լինեին, պետք էր հասարակ մի կարգ մշակած լինեին»,- նշեց ծնողը։

Նրա համոզմամբ պետք էր ընդամենը դիմորդներին ծանուցել, որ 2020 թվականի մայիսի 21-ին հաստատվել է նոր կարգ, որին ծանոթանալուց հետո դիմորդները ցանկության դեպքում կարող են փոխել իրենց հայտերի հերթականությունը։

«Երբ որ նոր կարգն ընդունվել է, հին կարգը առ ոչինչ չի համարվել։ Եթե նոր կարգ է ընդունվում, իսկ հին կարգը առ ոչինչ չի համարվում և նոր կարգի ժամկետի հետ կապված խախտումով է ընդունվում, ապա պետք է գործի հին կարգը»,- նկատեց Մասիս Բաբալյանը։