Մարմնի ջերմաստիճանի նվազումը բժշկին դիմելու լուրջ պատճառ է
![]() Մարմնի ջերմաստիճանի նվազումը բժշկին դիմելու լուրջ պատճառ է։ Ախտանշանները հետևյալն են․ • ուժեղ գլխապտույտ և դրա հետևանքով գիտակցության կորուստ, • ցրտի զգացողություն նույնիսկ տաք սենյակում, • սառը քրտինք, մաշկի գունատություն, փշաքաղում, • ձեռքերի և ոտքերի թմրություն, • տեսողության կենտրոնացման դժվարություններ, • թուլություն, քնկոտություն, • գիտակցության, մտքերի, խոսքի շփոթություն, • անհանգստություն, • մատների և ձեռքի դող, ցավեր վերջույթներում Սննդի՝ չափից շատ սահմանափակումները դառնում են ճարպային պաշարների կորստի պատճառ, մինչդեռ այն ապահովում է մարմնի ջերաստիճանի կայունությունը։ • Քաշի կտրուկ նվազում կամ ավելացում, • մարսողական համակարգի խանգարումներ, • թուլություն, քնկոտություն, • մաշկի և մազերի որակի վատթարացում, • հիշողության խնդիրներ Մաշկային ախտահարումների՝ էկզեմայի և պսորիազի, ինչպես նաև այրվածքային հիվանդության դեպքում կարող են առաջանալ ցնցումներ։ Թունավորում՝ էթիլային սպիրտի և որոշակի թունավոր նյութերի օգտագործման հետևանքով մազանոթները ընդլայնվում են, առաջանում է դող։ Արյան վարակն առաջացնում է բորբոքային գործընթաց և արտադրվում են թունավոր նյութեր: Սովորաբար, արյան վարակն ուղեկցվում է տենդով, բայց հիվանդության հետևանքով թուլացած մարդկանց մոտ ախտանիշները կարող են հակառակ լինել: Շաքարախտ-երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում բնորոշ են ջերմակարգավորման փոփոխությունները։ Ադիսոնի հիվանդության կամ վերերիկամային անբավարարության դեպքում ախտանշանները կարող են երկար ժամանակ բացակայել։ Հաճախ դրանք դրսևորվում են միայն հիվանդության քրոնիկ փուլ անցնելու ժամանակ: Ախտանիշ կարող է լինել դողը տաք սենյակում։ Չարորակ գոյացությունները կարող են նվազեցնել ջերմաստիճանը։ Այս երևույթը հաճախ տեղի է ունենում ուղեղի ախտահարման ժամանակ, երբ նորագոյացությունը մեծանում է և ճնշում գործադրում արյան անոթների վրա: Նախնական փուլերում ցուցանիշները մոտենում են 35 աստիճանի, հասնում 29 աստիճանի, ուղեկցվում են ուժեղ գլխացավերով: |

Հայաստանում «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել
79Երեկ, 12:54
«Աշխարհում երեխաների և դեռահասների ավելի քան մեկ երրորդը տառապում է կարճատեսությամբ»․ Արմեն Մուրադյան
11718.02.2026, 17:36
Երբ պաշտոնյայի «չեմ հասցրել»-ը վերածվում է բուժաշխատողների սոցիալական կոլապսի»․ Անուշ Պողոսյան
14617.02.2026, 19:24
«Պարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր»․ Հրայր Կամենդատյան
14116.02.2026, 17:24
«Արյան քաղցկեղով պացիենտների գրեթե 75-80%-ը լիարժեք առողջանում է». ՀՀ ԱՆ
15115.02.2026, 15:18
«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
12912.02.2026, 10:30
