Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գառնու տաճարի մոտ փարթի չէր․ պարզաբանում

846
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 09:40
Գառնու տաճարի մոտ փարթի չէր․ պարզաբանում

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել․

Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի՝ միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

Գառնու տաճարի մոտ փարթի չէր․ պարզաբանում