«ՌԴ-ում հայկական ապրանքն ադրբեջանական շուկաների զոհ դարձավ, երբ «Սպայկա»-ն բառի լայն իմաստով, վերացավ»․ Միքայել Մինասյան
![]() Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով անդրադարձել է ՌԴ շուկայում ծիրանի խնդրի շուրջ տեղի ունեցած վերջին միջադեպերին: «Ես կարծում եմ, որ «Սպայկա»-ն պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբիի դեմ՝ խլելով շուկան, և փայլուն օրինակ էր պետության ու մասնավորի համագործակցության: Եթե «Սպայկա»-ն լիներ այն ժամանակվա «Սպայկա»-ն, ծիրանի խնդիրն այսօր չէր լինի, որովհետև, ինչքան գիտեմ, «Սպայկա»-ն հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։ Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկա»-ն բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել է հայկական բիզնեսին»,- ասել է Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
