Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով անցնել անկանխիկ դրամաշրջանառության». Էդուարդ Աղաջանյան

478
Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 17:45
«Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով անցնել անկանխիկ դրամաշրջանառության». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է:

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների՝ երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»: