Գյուղմթերքի շուկայի առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում
![]() Այսօր՝ հուլիսի 24-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Կասյան փողոցին հարող հրապարակի գյուղմթերքի տոնավաճառի առևտրականները։ Նրանք պահանջում են, որ իրենց թույլ տան իրացնել գյուղմթերքը նույն վայրում։ «Անցած կիրակի ապրանքներով գնացել էինք էդ տարածք․ թաղապետարանի առևտրի բաժինը ոստիկանության հետ թույլ չտվեց իրականացնել առևտուրը։ Ասացինք՝ խնդիր չկա, պատրաստ ենք թափել ապրանքը, բայց պատկան մարմինները թող ուշադրություն դարձնեն էս հարցին»,-ասաց մասնակիցներից մեկը։ «Մեզ ասում են՝ գյուղացիները դալանում կարիքներն են հոգում, դա ասելու բան չի, վիրավորական ա՝ մանավանդ ղեկավար կազմի կողմից»,- հավելեց նա։ Մեկ ուրիշն էլ պահանջեց, որ թույլ տան իրենց աշխատել այդտեղ, մինչև այլ տարածք կտրամադրեն։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ վաղը նորից գնալու են այնտեղ՝ վաճառելու գյուղմթերքը։ «Պատկան մարմինները մինչև վաղը թող զբաղվեն ու էս հարցին լուծում տան։ Մենք վստահում ենք էս կառավարությանը, չենք ուզում, որ միջին օղակներում խանգարեն և գյուղացու ու կառավարության արանքը սեպ խրեն»,- ավելացրեց ակցիայի մասնակիցը։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
