«Կա տեղեկություն 2 ընկերությունների մասին, որոնք Ամուլսարի տարածքում աշխատանքներ պիտի անեն». Լևոն Գալստյան
![]() Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ 2 ընկերությունների մասին կա տեղեկություն, որոնք Ամուլսարի տարածքում աշխատանքներ պիտի անեն օֆշորային հանքահենների համար։ Մեկը պահնորդական ընկերությունն է՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ (ՀՎՀՀ 01276734), իսկ մյուսը շինարարական՝ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ (ՀՎՀՀ 08914368)։ Երկուսն էլ սրել են իրավիճակը տարածքում, ըստ էության, սադրանքներ, վեճեր ու կռիվներ են հրահրում, որի մասին արդեն մոտ 1 ամիս է ասվում է։ Բայց հիմա ձեր ուշադրությունը շեղեմ այլ փաստերի վրա։ Այս 2 ընկերությունն էլ հիմնադրվել են 2017-ին ու 3 տարի է գործում են։ Բայց զարմանալի է, որ Զինվորների ապահովագրման հիմնադրամին գրեթե պարտադիր վճարումներ չունեն արած։ Այսպես․ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն վճարել է միայն 6000 դրամ 2020-ի մայիս ամսին, ինչը նշանակում է, որ դրանից առաջ աշխատողներ չի ունեցել ընդհանրապես կամ չի վճարել նրանց համար կամ գործել է չգրանցված աշխատակիցներով (տես 1-ին նկարում)։ Իսկ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն վճարումներ ունի արած միայն 2017-ին՝ 2000 դրամ և 2018-ին՝ 4000 դրամ։ 2019 և 2020 թվականներին ոչ մի վճարում չկա արված։ Սա նույնպես նշանակում է այն, ինչ նշեցի նախորդ ընկերության համար (նկար 2)։ Կարծում եմ՝ պետական մարմինները պետք է պարզեն, թե ո՞նց է այսպես ստացվում, ո՞նց են հենց այս ընկերությունները դառնում հանքահենների ձեռքին գործիքներ ու սրում իրավիճակը Ջերմուկ համայնքում, հրահրում վեճեր ու միջհամայնքային հակամարտություններ։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
