Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Տավուշի սահմանամերձ համայնքներին հասցվել է շուրջ 150 միլիոն դրամի վնաս». Սուրեն Պապիկյան

433
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 11:40
«Տավուշի սահմանամերձ համայնքներին հասցվել է շուրջ 150 միլիոն դրամի վնաս». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտնեց, որ Տավուշի մարզում վերջին ժամանակահատվածում հայ-ադրբեջանական լարված իրավիճակի հետևանքով սահմանամերձ համայնքներին հասցվել է շուրջ 150 միլիոն դրամի վնաս:

«Նախագծով առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի վեր հանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասները: Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարի տեսքով հատկացնել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև վերջնական գնահատման ավարտը»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Սուրեն Պապիկյանը: