«Մենք ընդամենը առաջիկա աշնանը գրականության ծառից զատվելիք կենսազանգված ենք». Կարեն Անտաշյան
![]() Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի ժամանակակից գրականություն չի կարող գերադասել իրեն մեր միջնադարյան գրականությունից, ինչպես որ ճյուղը չի կարող քամահրած ունենալ բնին ու արմատներին։ Ճիշտ է, ճյուղը կենդանի կանաչ տերևներ, երբեմն էլ հյութեղ պտուղներ ունի, բայց (ժամանակակից) գրողը տանի, նրա գոյությունը հնարավոր դարձնող ամենաէական նախապայմանը բնի ու արմատների առկայությունն է։ Իհարկե, ժամանակակից տեքսն իր մեջ կարող է, անգամ պետք է ունենա հնոց գաղափարների, լեզվի, թեմաներիի, փիլիսոփայության վերաիմաստավորումը, անգամ կտրուկ հերքումը, բայց դա ընդամենը ստեղծագործական մեթոդ է, ոչ թե քամահրանք ու արժեզրկում, լրիվ հակառակը։ Այնպես որ հարգելի՛ ֆեյք ազատականներ ու մեծամիտ ժամանակակիցներ, մենք ընդամենը առաջիկա աշնանը գրականության ծառից զատվելիք կենսազանգված ենք, առերեսվեք այդ իրականության հետ և պատշաճ հարգանք ունեցեք միջնադարյան գրականության հանդեպ։ Ի դեպ՝ անգամ ամենապահպանողական, կրոնական, բարոյախրատական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա ավելի շատ ազատականություն ու լայնախոհություն կսովորեցնի երիտասարդներին, քան ամենաանբռնազբոսիկ ժամանակակից տեքստը, այսինքն՝ ամեն ինչի ընկալումը կտրուկ կարող է փոխվել այն շեշտադրումից ու համատեքստից, որի տակ այն դիտարկվում է»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
