Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Օֆշորային հանքահենները կրկին ակտիվացել են». Լևոն Գալստյան

455
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 01:30
«Օֆշորային հանքահենները կրկին ակտիվացել են». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրենց նոր տերերից փողերի նոր չափաբաժին ստացած օֆշորային հանքահենները կրկին ակտիվացել են ու փորձում են ԶԼՄ-ների միջոցով ինչ-որ կարծիքներ տարածել։ Կրկին փիարին են միացել նույն լրատվամիջոցները՝ հիմնականում ռոբասերժական, ակտիվացել են դրանց փաստաբանները։ Ակտիվացել են նաև տեղական 1-2 շինարարական ընկերություններ, որոնք մի քանի լումա փող են ուզում աշխատել ու սադրանքների միջոցով փորձում են մուտք գործել Ամուլսարի տարածք, վիճաբանություններ հրահրել, կռիվներ սարքել և այլն։

Բայց գնացքը վաղուց գնացել է ու ձեր ջանքերն ու փողերն էլ իզուր ծախսվելու են, քանի որ դեռ չեք ջոկել, թե ինչ է կատարվել վերջին 2 տարվա ընթացքում Ջերմուկում»։