Հանքավայրեր շահագործողները կոպտորեն խախտում են օրենքները, բայց պատժվում ձևական տուգանքներով․ ՀԲՃ
![]() Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Քաջարանի հանքավայրի շահագործման ընթացքում թույլ տրված ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ դեռ 2017-ին բացահայտած մեր փաստերը ներկայացրել էինք նաև ԱԺ պատգամավորներին։ «Իմ քայլը» խմբակցությունը դրանք փոխանցել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որտեղից ստացել ենք պատասխանը, որից պարզ է դառնում, որ Հայաստանում կարելի է ընդերքօգտագործման պայմանագրերով ու բնապահպանական փորձաքննության եզրակացություններով թույլատրվածից 20-30 միլիոն տոննա ավել հանքաքար արդյունահանել և դրա հետևանքով տուգանվել ընդամենը 150 000 դրամ։ Սա ուղղակի ծաղր է բնության, պետության, օրենքների և ՀՀ քաղաքացիներին պատկանող ընդերքի պաշարների նկատմամբ։ Բացի այդ անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեսչական մարմինն ընտրել ու կիրառել հենց այս պատժամիջոցը, երբ Ընդերքի մասին օրենսգրքում և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում կան ավելի լուրջ հոդվածներ այս խախտումնների վերաբերյալ ու դրանց համար նախատեսված են լրիվ այլ ու շատ ավելի խիստ պատժամիջոցներ։ Ի վերջո, եթե մենք ունենք այսպիսի թույլ օրենսդրություն, ապա պետք է օր առաջ վերանայել միայն հանքատերերի շահերի սպասարկմանը միտված օրենսդրությունը։ Կարծում ենք, որ այս փաստերն ևս մեկ անգամ անուղղակի հաստատում են, որ հանքարդյունահանման ոլորտը գտնվել և գտնվում է հովանավորչության ներքո կամ խնդիրները լուծվել ու լուծվում են կոռուպցիոն ճանապարհներով։ Քանի որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ՝ դիմում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին քննարկում կազմակերպել այս և մյուս դեպքերի վերաբերյալ ու պատրաստ ենք ներկայացնել հանքերի վերաբերյալ մեր ունեցած բոլոր փաստերն ու իրավական հիմնավորումները»։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
