Կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ բուժառուն եղել է 49 տարեկան․ ԱՆ
![]() Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն՝ առողջացած, 678-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է: |

«Հայաստանում բուժօգնության որակը որևէ կերպ կապակցված չէ պետական ծրագրերի հետ»․ Գևորգ Գրիգորյան
7513:42
«Արմենիա ԲԿ-ն արյան բանկ ունի, բայց հաճախորդներին Յոլյան է ուղարկում». Կարեն Հեքիմյան
33000:00
«Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև կանխում է առողջական խնդիրները»․ ՀՎԿԱԿ
16514.07.2026, 18:48
ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 719-ի
51214.07.2026, 16:34
Բանջարեղեն և միրգ ընտրելիս պետք է հետևել մի շարք կանոնների
12914.07.2026, 13:42
ԱՄՆ-ում մահացել է «երկաթե թոքերով» վերջին հիվանդը (լուսանկար)
66413.07.2026, 23:41
