Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Աշոտ Բլեյանը և ուսուցիչներն ազատ են արձակվել

533
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 17:55
Աշոտ Բլեյանը և ուսուցիչներն ազատ են արձակվել

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և մի քանի ուսուցիչներ ազատ են արձակվել ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Հիշեցնենք՝ աշխատակիցները կրթահամալիրի տարածքում էին հավաքվել, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է կրթահամալիրի սաների տեղաշարժին: