Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին և մի քանի ուսուցիչների
![]() Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու տնօրեն Աշոտ Բլեյանը ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»: Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի դեկտեմբերին կրթահամալիրի տնօրենը և աշխատակիցները հայտարարում էին, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և թիվ 93 մանկապարտեզի միջև ցանկապատի շինարարությունն ապօրինի է: Այսօր այս խնդրով տարածքում էին հավաքվել տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի ուսուցիչները: Ոստիկանության աշխատակիցները պահանջում էին, որ դադարեցվի հավաքը, քանի որ խախտվում են պարետի կողմից սահմանված կանոնները: «Մեր կրթահամալիրի ճանապարհը փակել է ոչ թե սեփականատերը, այլ՝ մանկապարտեզի աշխատողները: Հիմա մենք ոստիկաններին ասում ենք՝ մարդկանց բացատրեք, որ չի կարելի ճանապարհը փակել, դուք փոխանակ այդ մարդկանց բացատրեք, եկել մեզ եք ասում»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Բլեյանը: Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ պետք է դադարեցվի հավաքը, ինչին Բլեյանը հակադարձեց. «Բայց ես ի՞նչ եմ խախտել, պետք է ձեզնից հարցնեմ, թե որտեղ նստե՞մ»: Ոստիկանները բերման ենթարկեցին Բլեյանին և կրթահամալիրի ուսուցիչներին՝ պարզաբանելով, որ վերջինները չեն կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
