«Կստեղծենք կենդանի պատնեշ». լարված իրավիճակ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտ
505
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 12:25
![]() «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ապօրինի է համարում մանկապարտեզի և կրթահամալիրի միջև այժմ ընթացող ցանկապատի շինարարությունը: Նրա խոսքով՝ նորից ուզում են վերսկսել 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։ «Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները։ Հրավիրում եմ յուրաքանչյուրին, ով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, «Բնակավայրը առանց ճաղերի» նախաձեռնության մասնակիցն է, շահառուն, բարեկամը»,- հայտարարել է նա: Բլեյանը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ իրենք չեն խոչընդոտելու տարվող աշխատանքներին. «Մենք ուղղակի ապահովում ենք ազատ տեղաշարժի մեր իրավունքը»,-հայտարարել է կրթահամալիրի տնօրենը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Սա Երևանի բարեփոխված տրանսպորտն է»․ Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
4715:12
«Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է»․ Հայկ Մարտիրոսյան
4515:06
«Սա պարզապես խայտառակություն է»․ Վահրամ Թոքմաջյան (տեսանյութ)
5514:54
«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան
6113:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
6913:06
«Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս»․ Ռուբեն Մխիթարյան
7312:42
