Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

471
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 14:20
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակված է «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին