Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
![]() Այսօր Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Վարդավառը Հայաստանում նշվել է նաև նախաքրիստոնեկան շրջանում և նվիրված է եղել Հայոց Աստղիկ դիցուհուն: Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Նշենք, որ այս տարի՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել ավանդական ձևով տոնը չնշել։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
