Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

#Brent տեսակի նավթի համաշխարհային գինը կազմել է 43,12 դոլար՝ մեկ բարելի դիմաց

1048
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 11:00
#Brent տեսակի նավթի համաշխարհային գինը կազմել է 43,12 դոլար՝ մեկ բարելի դիմաց

Չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո՝ համաձայն որի, անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են: Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքն աճել է 0.51%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43.12 դոլարի: WTI ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան մատակարարումների մեկ բարելի արժեքն աճել է 0.5%-ով և կազմել բարելի դիմաց 40.49 դոլար: