ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից
![]() Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, որոնցից 22-ը զրկվել են վարորդական իրավունքից։ Մեկ անձ էլ զրկվել է վարելու իրավունքից՝ ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելու և փախուստի դիմելու համար։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև առանց ապպա պայմանագրի՝ 23, թաղանթապատված դիմապակիով՝ 40, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել նաև այն վարորդների մեքենաները, որոնք միտումնավոր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ |

«Նախնական տվյալներով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում»․ ՔԿ
168Երեկ, 12:48
«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18111.12.2025, 18:42
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքից
13810.12.2025, 13:12
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է
15809.12.2025, 15:42
«Մեկնարկեց պաշտոնական այցս Գերմանիա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13009.12.2025, 13:00
ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք
15009.12.2025, 12:00
