«Մեր երեխաներն անցնելու են հայ եկեղեցու պատմությունը «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում». ԿԳՄՍ նախարար
![]() ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին: Հիշեցնենք՝ հանրային քննարկման էր դրվել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ծրագրից: Թեման լայն արձագանք ստացավ. եղան թե՛ քննադատություններ, թե՛ դրական արձագանքներ: Նախարարն այսօր հայտնել է, որ տարածված տեսակետները, թե թեման ընդհանրապես հանվում է դպրոցական ծրագրերից, իրականությանը չի համապատասխանում: «Մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են հայ եկեղեցու պատմությունը: Այսինքն, եկեղեցու հիմնադրումից մինչև մեր օրերը այդ գիտելիքներն ունենալու են մեր երեխաները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում: Շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն: Այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
