Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է. ՀԲՃ
![]() Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015-ից հանքը լքելը։ Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։ Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են։ Հիշեցնենք՝ թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ»։ |

«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
52116.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
25515.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
15115.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
16815.06.2026, 12:48
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
24214.06.2026, 19:24
«Սմավերդի լիճ» կոչվող ջրամբարում ձկների զանգվածային անկում է գրանցվել (տեսանյութ)
22912.06.2026, 01:48
