Ստեփանավանում իրավիճակը մտահոգիչ է. ահազանգ
![]() Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր՝ մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը՝ համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ, այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը, փոխելով ջրի գույնը, բացի դա՝ նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը հավանաբար այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին՝ օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ»: ![]() ![]() |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00


