Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Մասնագիտական հասուն կյանքին մեր երեխաներին պատրաստելու կարևորագույն գործը մենք տանուլ ենք տալիս». Կ. Անտաշյան

551
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 21:50
«Մասնագիտական հասուն կյանքին մեր երեխաներին պատրաստելու կարևորագույն գործը մենք տանուլ ենք տալիս». Կ. Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից հանելն իբրև կրթական կարևոր (ոմանց կարծիքով՝ վտանգավոր) բարեփոխում քննարկելը նույնն է, ինչ՝ ոչ սեյսմակայուն դպրոցական շենքի պատին փակցված խաչը կամ սրբապատկերը հանել-չհանելու հարցը իբրև մեր երեխաների ապագայի կարևոր երաշխիք քննարկելը։ Սա, միգուցե, ունի որոշակի խորհրդանշական, գաղափարական կշիռ, բայց բովանդակության մեջ առկա լուրջ խնդիրը, այն է՝ մարդկային, քաղաքացիական, մասնագիտական հասուն կյանքին մեր երեխաներին, իրապես, պատրաստելու կարևորագույն գործը, մենք տանուլ ենք տալիս։ Մեր կրթական համակարգը շարունակում է մնալ իբրև չգիտակցված ու հախուռն համակցություն սովետական հանրակրթական ավանդույթի, ազգային ինքնության պաթետիկ, հաճախ անհիմն ու անտեղի դրսևորումների, ստեպ-ստեպ եկած զուտ մորֆոլոգիական բնույթի բարեփոխումների, որոնք բովանդակային գրեթե ոչինչ չեն փոխել կրթական վերջնարդյունքում, եկեղեցու հավակնություններն ու սերժի անձնական հոբբիի ինստիտուցիոնալիզացիան էլ իբրև հավելված և այս ամենը, ցավով եմ ասում, սերնդեսերունդ ավելի ու ավելի անտեսված, հետադիմական ու կարծրատիպային մտածողությամբ ուսուցիչների մատուցմամբ»։