Լեզվի կոմիտեն՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի լեզվական սխալների մասին
![]() Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են «Անհայտ բաժանորդ» ֆիլմում գործածված լեզվական սխալները. ««Առաջին անգամ պիտի ծանոթանայի Ժորի ընկերների հետ»: Ծանոթանալը երկրորդ, երրորդ անգամ չի լինում: Ծանոթանում են միա՛յն առաջին անգամ: Ուրեմն պետք էր ասել. «Ժորի ընկերների հետ պիտի ծանոթանայի» կամ «Առաջին անգամ պիտի տեսնեի Ժորի ընկերներին»: «Ուզում եք ասել՝ ոչ մեկ ոչ մեկից գաղտնիք չունի, հա՞»: Այս սխալ ոչ մեկ-ի մասին շատ է խոսվել: Ճիշտ է՝ «ոչ մեկը» կամ «ոչ ոք»: Հիմա հղկենք այդ նախադասությունը. «Ուզում եք ասել՝ ոչ մեկս մյուսից գաղտնիք չունի, հա՞», «Ուզում եք ասել՝ մենք իրարից գաղտնիք չունենք, հա՞» և այլն: «Չափազանցնում եք: Ամեն ինչ էդքան էլ վատ չի»: Հայերենում քարացած արտահայտություն կա՝ «այնքան էլ» (էնքան էլ)՝ «այնքան էլ վատ չէ», «այնքան էլ լավ չեմ» և այլն: Այս սխալը վերջին շրջանում վատ թարգմանիչներն են ռուսերենից փոխանցել՝ не так уж: Ճշտենք՝ «Չափազանցնում եք: Ամեն ինչ էնքան էլ վատ չի»»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
