Ուկրաինային սննկացում է սպառնում․ #Handelsblatt
Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլիի հրաժարականի հետևանքը կարող է հանգեցնել երկրի սննկացմանը, գրում է գերմանական Handelsblatt գործարար թերթը: «Ուկրաինան՝ որպես պետություն, կրկին կանգնած է սնանկության եզրին, քանի որ Կիևը պետք է անհապաղ մի քանի միլիարդ դոլար վճարի օտարերկրյա պարտատերերին: Միայն այս տարի Ուկրաինային անհրաժեշտ է վերաֆինանսավորել հին վարկերը, որոնք կազմում են 17 միլիարդ դոլար և որոնց մարման ժամկետն արդեն ավարտվում է»,- գրում է թերթը: Հրապարակումը նաև մեջբերում է լոնդոնյան BlueBay ընկերության փորձագետ Թիմոթի Էշին, ով Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ հայատարարեց, որ այն «լուրջ հարված է Ուկրաինային, ինչպես նաև մեծ ռիսկ է երկրի շուկայի և ֆինանսական կայունության համար»: Ըստ հոդվածի՝ 2014-ից Ուկրաինայի ֆինանսական գոյատևումն ապահովվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից միլիարդավոր դոլարների վարկերի տրամադրման միջոցով: Սմոլին հրաժարականի դիմում է ներկայացրել հուլիսի 2-ին: Նա իր որոշումը բացատրել է այն փաստով, որ Կենտրոնական բանկը երկար ժամանակ գտնվում է քաղաքական ճնշման տակ: |
«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
13601:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
110Երեկ, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
143Երեկ, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
59618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
52717.04.2024, 16:36