«Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսափելի է». Վահե Դավթյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի հետ զուգահեռների անցկացումը, այուամենայնիվ, անխուսափելի է: Եվ, իսկապես, ինչպե՞ս կարելի է չհամեմատել, օրինակ, Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների սոցիալական պատասխանատվության աստիճանը: Ոչ, խոսքը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի մասին չէ: Վրաստանի իշխանություններն օրերս պաշտոնապես հայտարարել են, որ մոտակա 3 տարվա ընթացքում գազի սակագները չեն բարձրանա ոչ մի թեթրիով: Դրա նպատակով կառավարությունը պատրաստ է անգամ գնալ սուբսիդավորման ճանապարհով: Նշենք, որ սակագների բարձրացման ռիսկն սկսել է ակտիվերոն քննարկվել Վրաստանում այն բանից հետո, երբ ադրբեջանական SOCAR-ը պահանջել է սակագնի մեջ ներառել գազատրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված միջոցները, որոնք կազմում են շուրջ 150 մլն դոլար: Վրաստանի իշխանությունների կողմից տրված՝ սակագնային աճի զսպման երաշխիքը վկայում է ոչ միայն սոցիալական պատասխատավության քաղաքականության, այլ նաև ռազմավարական պլանավորման մասին, ինչը հատկապես դրսևորվում է վերջին շրջանում էներգահամակարգի կառավարման, ներդրումների ներգրավման, սպառման, արտադրության, ներկրման ու արտահանման հարցերում»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36