Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խելքի՛ եկեք, լուրջ եմ ասում». Արման Աբովյան

630
Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 01:15
«Խելքի՛ եկեք, լուրջ եմ ասում». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետին պատկանող թերթում լույս տեսավ մի մեեեեեծ հոդված, որտեղ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը փորձ է անում արդարացնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված իրադարձությունները։
Շատ երկար և բազմաբառ հոդված էր, որի բովանդակությունն (ավելի ճիշտ բովանդակության պակասը) ինձ համոզեց, որ այն համառությունը, որով առաջնորդվում է ԿԳՄՍ նախարարությունը, չունի ոչ մի հասկանալի և ընդունելի տրամաբանություն։
Բնավ նպատակ չունեմ վերլուծել այդ արդարացմանը միտված հոդվածը, սակայն պարզապես վերջակետ դնենք այս անիմաստ վեճին։
Խնդրում եմ, պարզապես հասկանալ, որ ոչ մի հիմնավոր և հասկանալի պատճառ չկա այսպես վարվել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետ։ Չեմ դիտարկում դավադրությունների տեսությունը, բայց այսպիսի բացասական համառությունն այս առարկայի հանդեպ, միանշանակ, ինձ հանգեցնում է շատ կտրուկ եզրակացությունների։
Խելքի՛ եկեք, լուրջ եմ ասում, այս ամենը շատ վատ հետևանքներ է ունենալու...»: