Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին
877
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 19:40
![]() Այսօր՝ ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում՝ ննջասենյակում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս-ի դին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է՝ դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե՞ ռազմաբազայի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ: |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
