ԱՀԿ-ում «Ռեմդեսիվիր»-ն անվանել են #COVID_19-ի դեմ «հուսադրող» դեղամիջոց
2542
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 15:15
![]() Հակավիրուսային դեղամիջոցների փորձարկումների ընթացքում միայն Ռեմդեսիվիր պրեպարատն է ցուցադրել հուսադրող արդյունքներ՝ COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթանը: Ճեպազրույցը հեռարձակվել է ԱՀԿ-ի թվիթերյան էջում: Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցի ընդունումը հիվանդներին թույլ է տալիս ավելի արագ ապաքինվել: Ռեմդեսիվիր ստացած վարակակիրները 15 օրվա փոխարեն ապաքինվել են 11 օրում: Հիշեցնենք՝ ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի բուժմանը նպաստող Ռեմդեսիվիր դեղամիջոցի ավելի քան 500000 չափաբաժին է ձեռք բերել՝ եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դեղամիջոցի հասանելիության հնարավորությունից։ |

Պոմպեյում հնագետները հայտնաբերել են շուրջ 2000 տարի փակ մնացած պահարան՝ անձնական իրերով
10917:13
Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը
10717:01
Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
90616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
44415.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
51515.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46908.11.2026, 18:49
