Միացյալ Նահանգները ձեռք է բերել Ռեմդեսիվիր դեղամիջոցի բոլոր պաշարները՝ Եվրոպային ոչինչ չթողնելով
![]() Միացյալ Նահանգները կորոնավիրուսի բուժմանը նպաստող Ռեմդեսիվիր դեղամիջոցի ավելի քան 500000 չափաբաժին է ձեռք բերել՝ եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դեղամիջոցի հասանելիության հնարավորությունից, գրում է The Guardian-ը: Փորձագետներն անհանգստություն են հայտնում Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների կապակցությամբ, որոնք պատրաստ են շրջանցել բոլոր երկրները՝ համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերելու համար: «Նրանց ձեռքի տակ է հայտնվել դեղամիջոցի պահուստների մեծ մասը, ուստի Եվրոպային ոչինչ չի մնացել»,- նշել է Լիվերպուլի համալսարանի դոկտոր Էնդրյու Հիլը: Ռեմդեսիվիր-ն ԱՄՆ-ում հավաստագրված առաջին դեղամիջոցն է, որը կիրառվում է կորոնավիրուսի բուժման համար: Դեղամիջոցը ցույց է տվել լավագույն արդյունքները՝ հիվանդների արագ ապաքինման համար: Թրամփի վարչակազմը գնել է ավելի քան 500 հազար դեղաչափ, ինչը կազմում է Gilead արտադրական ընկերության պահուստների 90%-ը: Նոր չափաբաժնի արտադրությունը սպասվում է միայն սեպտեմբերին: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
