Չինացի գիտնականները գրիպի շտամ են հայտնաբերել, որը կարող է համավարակ առաջացնել
![]() Չինացի գիտնականները հայտնաբերել են խոզի գրիպի նախկինում անհայտ շտամ, որը կարող է համավարակ առաջացնել։ Այս մասին հրապարակել է ամերիկյան գիտական Proceedings of the National Academy հանդեսը։ Հոդվածի հեղինակները նշում են, որ խոզերին պետք է դիտարկել որպես համավարակային գրիպի վիրուսներ առաջացնելու գործընթացում միջնորդներ կամ նույնիսկ «խառնուրդային անոթներ»՝ հաջորդ պոտենցիալ համավարակին նախապատրաստվելու ու նախապես զգուշացվելու համար: Գիտնականները ուսումնասիրել են խոզի գրիպի վիրուսը Չինաստանի տասը նահանգներում՝ 2011-ից մինչև 2018 թվականները: Այս ընթացքում խոզերից վերցվել է մոտ 30 հազար ռնգային քսուք, ինչը թույլ է տվել հայտնաբերել 179 վիրուս, որոնք առաջացնում են խոզի գրիպ: |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
