Դեսպանատունը՝ Վրաստանում գտնվող և ՀՀ բուհեր դիմած դիմորդների մասին
![]() Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է): «Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների: Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին. Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»,- ասված է հաղորդագրությունում»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
