«Սա զավեշտալի ստրկամտություն է». Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր Հայաստան, թե... Այս հուշարձանը համարվում է Գյումրիի խորհրդանիշը, կանգնեցվել է 1975-ին, բայց արդյոք այսօր այն իր իմաստային նշանակությամբ համապատասխանում է ներկա անկախ Հայաստանի խորհրդանիշներին: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Երևանի Հաղթանակի այգու հուշարձաններին: Մայր Հայաստան ասելով մենք այսօր պետք է որ առաջին հերթին հասկանանք ու պատկերացնենք 1918-ի Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և նույն Գյումրիից ոչ հեռու գտնվող Սառնաղբյուրի մայիսյան հերոսամարտերը, որը հայ ժողովրդի իրական Հայրենական Մեծ պատերազմն էր՝ մղված իր հայրենիքի ազատության և Անկախ Հայաստանի կերտման համար: Կարծում եմ՝ բնավ էլ դժվար չէր այս 30 տարիների ընթացքում 2-րդ աշխարհամարտի մասը կազմած սովետա-գերմանական պատերազմի տարեթվերին ավելացվեին նաև 1-ին աշխարհամարտում մեր փառահեղ հաղթանակները և Հայաստանի վերոնշված հերոս-բնակավայրերի անունները: Սա ուղղակի արդեն զավեշտալի ստրկամտություն է՝ 30 տարվա անկախությունից հետո Մայր Հայաստանը դեռևս նույնականացվում է մահկանացուն կնքած ԽՍՀՄ-ի հետ»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
