ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ասել է թե՝ իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը: Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն ևս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
