«Ինչո՞ւ չկան Հայոց լեզու և գրականությունը, Պատմությունը, Փիլիսոփայությունը, մյուսները». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ ընդունվել էր նախագիծ, որի համաձայն, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աշխատող ուսանողները կարող են եկամտահարկից վճարել ուսման վարձը։ Որոշման մեջ ամրագրվել էր, որ այս արտոնությունից կարող են օգտվել միայն կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով սովորողները։ Եվ ահա այսօր կառավարությունը հաստատեց այդ ցանկը։ Ուրախալի է, որ մեծ տեղ է տրված բնական գիտություններին, քանի որ այդ մասնագիտություններով սովորողների թիվը Հայաստանում շատ քիչ է։ Հասկանալի չէ սոցիալական գիտությունների ընտրության չափանիշը։ Այստեղ ընտրված են միայն Սոցիոլոգիան և Մշակութաբանությունը։ Շատ լավ կարծիք ունեմ սոցիոլոգիայի, մշակութաբանության մասին։ Բայց ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց այս 2-ը։ Օրինակ՝ ինչո՞ւ ցանկում չկան Հայոց լեզու և գրականությունը, Պատմությունը, Փիլիսոփայությունը, Աստվածաբանությունը, Հոգեբանությունը, մյուսները։ Սա պետք է թափանցիկ ասվի, որպեսզի պատգամավորների ողջունելի նախաձեռնությունը դժգոհության առիթ չտա»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
