Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
![]() Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել և քաղաքական օրակարգում է հայտնվել Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հարցը։ Նշենք, որ երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ։ «Areda Survey» հետազոտությունների կենտրոնը թեմայի շուրջ հունիսի 2-5-ը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է կողմ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածվի։ Սոցհարցմանը մասնակցել է 2․414 մարդ, գրում է Ermenihaber-ը։ Ըստ սոցհարցման արդյունքների՝ 4 մասնակցից 3-ը, այն է՝ 73․33%-ը կողմ է արտահայտվել թանգարանից մզկիթի վերածմանը։ Մասնակիցների 22․4%-ը բացասական է արձագանքել հարցին։ Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
