Հայտնաբերվել է #COVID_19-ի 6 հիմնական տարատեսակ
![]() Աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 6 հիմնական տարատեսակ: Այս եզրակացությանն են հանգել ամերիկյան գիտնականները: bioRxiv հարթակում հրապարակված հոդվածում ասվում է, որ հատուկ մեթոդով ուսումնասիրվել է ավելի քան 10 հազար նմուշ: «Այս մեթոդի օգտագործումը մեզ թույլ տվեց միավորել հաջորդականությունների (գենոմների) տեսակները հստակ մեկուսացված կլոնային խմբերի մեջ»,- ասված է հոդվածում: SARS-CoV-2-ի 10422 նմուշների անալիզն ապացուցել է, որ գոյություն ունի 6 առանձին կլոնային խումբ, որոնք այժմ շրջանառվում են աշխարհում: Ընդ որում, այս կամ այն գենոմների տարածվածությունն ուղիղ կապ ունի աշխարհագրական գործոնի հետ: Օրինակ, CC256 խմբի գենոմներն առավել տարածված են ԱՄՆ-ում, CC258-ինը՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, CC800-ը՝ Մերձավոր Արևելքում: Այնուամենայնիվ, փոձագետները դեռևս չգիտեն՝ ինչ եղանակով են այս փոփոխություններն ազդում վիրուսի վարակվածության և այլ հատկությունների վրա: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
