Նախարարը՝ առողջացածների թվի աճի մասին
![]() ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է վերջին երկու օրերին ՀՀ-ում կորոնավիրուսի թեստերի արդյունքներին և առողջացածների թվի աճին: «Առողջացածների թիվը գնալով աճում է. 6-7 օր առաջ այդ թիվն անհամեմատ քիչ էր՝ 10-15: Մայիսի կեսերին մենք որոշեցինք, որ ասիմպտոմ դեպքերով քաղաքացիներն անցնեն տնային բուժման: Մոտ 1000 հոգի դուրս գրվելով հիվանդանոցից՝ համակարգում չնշվեցին որպես առողջացածներ և գնացին 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի 14 օր հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված: 14 օրը մոտենալուն զուգընթաց առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժման հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նաև նոր վարակվածների դեպքում, ովքեր որևէ սիմպտոմ չունեն և անցնում են տնային բուժում: Սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունք է և ոչ թե՝ ինչ-որ ճեղքում հակահամաճարակային կամ բուժական պրոցեսի»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
21630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
16428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
17128.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22821.10.2026, 13:12
