«Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա»․ Անի Սամսոնյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի հետո կարելի է ասել, որ մենք կրթության բարեփոխումների հարցում հայտնվել ենք խորը, անտակ հորում և սրա գինը վճարել ենք ու վճարելու ենք սերունդներով։ Ի դեմս մեր բոլոր լավատեսական սպասումների՝ այսօր կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ ևս չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով։ Իսկ մշակույթի և սպորտի վիճակի մասին ամոթալի է նույնիսկ խոսել։ Այս կապակցությամբ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմել է հարցապնդմամբ, որը պարունակում է վաթսունից ավել հարցադրումներ նախադպրոցական և դպրոցական կրթության, Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, Արմաթ լաբորատորիաների, Այբ դպրոցի, հեռավար ուսուցման, բուհական կառավարման խորհուրդների, գրագողության, մշակույթի և գերատեսչության մենեջմենթի վերաբերյալ։ Այս հարցերի մասին մենք ամբողջ տարին բարձրաձայնել ենք, բայց ոչ մի արդյունք չենք տեսել, այլ հակառակը․ ողջամտության դիմաց սեփական «ես»-ի գերագնահատումը ավելի խորն է գլորել ոլորտը երկու տարվա մեկնարկային վիճակից։ Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա արժանապատվորեն և չխաղա պետության հետ»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
