«ՀՀ քաղաքացին տարբեր ուղիներ է փնտրում՝ միայն թե ռուսերեն կրթության տա իր զավակին իր իսկ երկրում». պատմաբան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտառոց է, բայց փաստ՝ օրենքով սահմանված մեր պետական ազգային դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցվող ամբողջական դասարաններ, անգամ՝ մի ողջ դպրոց: Լեզվի կոմիտեն վարչական դատարան հայց է ներկայացրել Արմավիր քաղաքի դպրոցի տնօրենի դեմ՝ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նման կատարյալ ստրկամտություն և թերարժեքության բարդույթ երևի թե միայն մեր երկրում հանդիպես. Հայաստանի քաղաքացին տարբեր ուղիներ է փնտրում՝ միայն թե ռուսերեն կրթության տա իր զավակին իր իսկ երկրում: Դա աբսուրդ է՝ ոչ մի քաղաքակիրթ երկրում նման պատկեր չկա. ամեն տեղ անխտիր բոլոր աշակերտների համար առկա են միայն պետական ազգային դպրոցներ՝ ուսուցվող բացառապես տվյալ երկրի ազգային լեզվով, և եթե կա ցանկություն և օրենքով սահմանված է՝ ազգային փաքրամասնությունների համար կարող են գործել ընդամենն առանձին մասնավոր դասընթացներ»: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54