Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
![]() Այսօր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի (1903թ. հունիսի 6 - 1978թ. մայիսի 1) ծննդյան օրն է: Նա 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Խաչատրյանը մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը: Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը): Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»՝ ջութակի ու դաշնամուրի համար ու այլ գործեր: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12



