Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները
![]() Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից, գրում է Ermenihaber-ը։ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։ Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մինչև վերջնականապես բախտի քմահաճույքին թողնվելը՝ 20-րդ դարասկզբին համալիրում 200-300 կույսեր են բնակվել։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։ Այսօր համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։ Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են կառուցված, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի ներսում եկեղեցու և տարբեր օժանդակ կառույցների գտնվելու վայրի մասին։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

