Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.

«Տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի». Նիկոլ Փաշինյան

364
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 20:15
«Տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ նորից խիստ սահմանափակումներ մտցվեն, ասաց. «Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ: Քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը: Այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Այսինքն, մենք այսօր քննարկում ենք, որ մեր արած հաշվարկների արյունքներով կարող ենք գալ այն եզրակացությանը, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, սա տեսականորեն, և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհով գտնել: Ամեն դեպքում մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացնենք»: