«Սոցիալական ցանցերում մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին». Արայիկ Հարությունյան
![]() Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը՝ չիպավորվելու վերաբերյալ «անհեթեթ» և «տգետ» խոսակցությունները. «Խոսում են վակցինաների մասին, որ սա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ, ուղղված է մեզ ոչնչացնելուն... մերժե՛ք, ծաղրե՛ք նման մեկնաբանություններ անողներին, սոցիալական ցանցերում բլո՛կ արեք նման տեղեկատվություն տարածողներին»,- ասաց նախարար Ա. Հարությունյանը՝ նշելով, որ իր համար տարօրինակ է հատկապես, երբ նման լուրեր տարածում են որոշ ուսուցիչներ: «Այս անգրագիտությունը պետք է մերժել, եթե չմերժեցինք՝ լրջագույն խնդիր ենք ուենալու ոչ միայն վիրուսի տարածման, այլև՝ ազգային անվտանգության հետ կապված: Ես չգիտեմ այս պահին ինչ լուծում պետք է տալ, բայց սա շարունակվելու դեպքում, անհետևանք չի կարելի թողնել»,- ասաց Ա. Հարությունյանը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
