Ի՞նչ անել, որպեսզի սեպտեմբերի 1-ից բացվեն դպրոցները. ներկայացնում է նախարարը
![]() «Ինձ համար շատ տարօրինակ են լուրերը՝ դպրոցական խնջույքների մասին, որոնք տեղի են ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղի եթերում՝ անդրադառնալով դպրոցների վերաբացման հարցին, զարմանք հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա դիմելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ կոչ արեց. «Եթե ուզում եք վերադառնալ դպրոցական նախկին կյանքին, պետք է պակասեցնել ավելորդ շփումը՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահել: Այս ամենն անելու դեպքում, սեպետմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հանարավորություն կունենանք»,- նկատեց նախարարը: Նա պատմեց, որ իր ընկերների, բարեկամների շրջանում նույնպես եղել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահեր, ինչը, վերը նշված կանոնները պահպանելու դեպքում, հնարավոր էր կանխել: Ա. Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթությունն ունի իր բացասական կողմերը, քանի որ երեխաները պետք է շփվեն, դաստիարակվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն և այլն: «Որոշ ասեկոսեներ ու պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից շարունակել ուսումը հեռավար ծրագրով: Իհարկե, կորոնվիրուսի տարածումը, ըստ էության, պատերազմ է՝ առանց ճակատի, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,-ասաց նա՝ հավելելով, որ հատկապես կարևոր է ապահովել առաջին դասարանցիների դասերը, որովհետև այդ տարիքի երեխաները պարտադիր պետք է դպրոց գնան՝ այդ միջավայրին ծանոթանալու, ուսուցչին ճանաչելու համար. «Ուստի, մենք ունենք մեծ ցանկություն՝ ամեն ինչ անել, որ սեպետեմբերի 1-ից դպրոցները բացվեն»,- ասաց նախարարը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
