Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

Չինաստանը 827 միլիարդ դոլար է ծախսել համավարակի ժամանակ՝ տնտեսությանն աջակցելու համար

807
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 02:10
Չինաստանը 827 միլիարդ դոլար է ծախսել համավարակի ժամանակ՝ տնտեսությանն աջակցելու համար

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չինաստանի իշխանությունները ծախսել են 5,9 տրիլիոն յուան (826,7 միլիարդ դոլար)՝ երկրի տնտեսությանը սատարելու համար, գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով երկրի կենտրոնական բանկի ղեկավար Ի Գանին:

Ըստ նրա՝ միջոցներն ուղղվել են տնտեսությանը՝ ֆինանսական համակարգին աջակցելու և բանկերին ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու միջոցով: Մասնավորապես, չինական բանկերը երկարաձգել են ավելի քան 1,2 տրիլիոն յուան արժողությամբ փոքր բիզնեսի վարկերը:
Ի Գանի խոսքով՝ Չինաստանի Ժողովրդական բանկը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի բիզնեսին աջակցելու համար: Մասնավորապես, այն բիզնեսի համար կատարելու է վարկերի գծով վճարումների հետաձգում, ընդլայնելու է վարկերի գծով պետական երաշխիքների համակարգը, ինչպես նաև՝ օգնելու է փոքր ընկերություններին պարտատոմսերի թողարկման հարցերում: