ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ը պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարարի հորդորին. «Ժամանակ»
![]() «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ: Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից՝ հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար նա հորդորել էր Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
