«Չէ, լո՞ւրջ». Ռուբեն Հայրապետյան
![]() ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարար. Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞: Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին: Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞: Եվ խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ՝ մոտեցումների և գործողությունների տարբերությունը: Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
